Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Ասում են...

Ասում են...
09.05.2014 | 02:14

...թե տևական ժամանակ է, ինչ մեկ կետից խիստ համակարգված զանազան արտահոսքեր են կազմակերպվում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դեմ: Բանն այն է, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո «կոնկուրենտ ֆիրման» փորձում է ամեն գնով հասնել վերջինիս հրաժարականին, որպեսզի շատ արագ հասնի հաջորդ թիրախին՝ Սերժ Սարգսյանի մյուս հավատարիմ հենարան Սեյրան Օհանյանին, որպեսզի կարողանան մինչև սեպտեմբեր անվերահսկելի վիճակ ստեղծել Հայաստանում, ու թե ստացվի` նախագահական, եթե ոչ, գոնե խորհրդարանական արտահերթ ընտրություններ իրականացնել` իշխանությունը վերցնելու, սահմանադրական փոփոխությունները բացառելու համար:

Դիտվել է՝ 1854

Մեկնաբանություններ